ԱՄՆ-ում վաճառվել է աշխարհի ամենաթանկ iPhone-ը
ԱՄՆ-ում աճուրդում չբացված առաջին մոդելի 4 ԳԲ հիշողությամբ iPhone-ը վաճառվել է 190 372 դոլարով: Այս մասին հայտնում է BBC-ն։
Նման սարքերը շատ չեն թողարկվել, ուստի iPhone-ի կոլեկցիոներների համար դրանք «Սուրբ Գրաալի» պես մի բան էին, այսինքն՝ ցանկալի, բայց ձեռքբերման համար գրեթե անհասանելի։
Աճուրդում, որն անցկացրել է LCG Auctions աճուրդային ընկերությունը, այս iPhone-ի գնման համար ներկայացվել է 28 հայտ, և այն մեկնել է սկզբնական արժեքից գրեթե 400 անգամ բարձր գնով։