Լոնդոնում տեղի է ունեցել Թեմզա գետում կարապների ամենամյա հաշվման արարողությունը
Լոնդոնում կայացել է Թեմզա գետի վրա կարապների ամենամյա հաշվման արարողությունը։ Այս անգամ այն առաջին անգամ է անցկացվում նոր միապետ Չարլզ III թագավորի օրոք, որին պատկանում են Միացյալ Թագավորության գրեթե բոլոր վայրի կարապները։
Մասնակիցների խնդիրն է բարձրանալ Թեմզայի հոսանքի ուղղությամբ (այդ պատճառով էլ արարողությունը անգլերենում կոչվում է «բարձրացում», այսինքն՝ բառացիորեն «բարձրացնել» կարապներին) և կանգ առնել՝ թռչուններին ջրից հանելու համար, հայտնում է News.am-ը։ Այս արարողությունը ծագել է գրեթե հազար տարի առաջ՝ 12-րդ դարում, երբ անգլիական թագավորները հայտարարեցին, որ երկրի բոլոր կարապներն այժմ իրենց են պատկանում։ Այս արարքի պատճառը բավականին պարզ է. այս թռչունները նախկինում համարվում էին արժեքավոր դելիկատես, ուստի թագավորները ցանկանում էին ապահովել որսի անխափան հոսքը դեպի իրենց սեղան։
Այժմ Բրիտանիայում կարապներ չեն ուտում, բայց ավանդույթը պահպանվել է, ինչպես հաճախ է լինում բրիտանական տարօրինակ սովորույթների դեպքում: