Գորիս-Երևան ճանապարհին «KIA»-ն դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 30 մ գլորվել. Վարորդին հոսպիտալացրել են
Հուլիսի 19-ին, ժամը 00:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: