Դերասաններ Սոֆյա Վերգարան և Ջո Մանգանիելոն բաժանվել են 7 տարվա ամուսնությունից հետո
Դերասաններ Սոֆյա Վերգարան և Ջո Մանգանիելոն բաժանվել են յոթ տարվա ամուսնությունից հետո, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Հայտարարության մեջ ամուսինները՝ 51-ամյա Վերգարան և 46-ամյա Մանգանիելոն, ասել են. «Մենք ամուսնալուծվելու դժվար որոշում ենք կայացրել։ Որպես երկու մարդ, որոնք շատ են սիրում և հոգ են տանում միմյանց մասին, մենք քաղաքավարի կերպով խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքի իրավունքն այս պահին, երբ մենք անցնում ենք մեր կյանքի այս նոր փուլը»:
Զույգն ամուսնացել է Ֆլորիդայում 2015 թվականին. նրանք համատեղ երեխաներ չունեն: