ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կհանդիպի Սերբիայի նախագահին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում կընդունի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայացած դաշինքի գագաթնաժողովում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ քննարկելու Կոսովոյի ճգնաժամը։ Նա նաև բազմիցս ընդգծել է դաշինքի մտահոգությունը Կոսովոյում լարվածության առնչությամբ: