Ինչպես ազատվել որովայնի փքվածությունից
Փքվածությունը կամ մետեորիզմը ստամոքս-աղիքային տրակտում ավելորդ գազի ախտանիշ է: Այս խնդիրը տարածված է ողջ մոլորակի բնակչության շրջանում։
Որպես կանոն դա տեղի է ունենում մեծ խնջույքից կամ մեծ քանակությամբ գազ արտադրող մթերքների օգտագործումից հետո: Նման դեպքերում խնդիրն ինքնին արագ լուծվում է եւ մեծ անհանգստություն չի առաջացնում։
Այնուամենայնիվ, որոշ մարդկանց համար սա քրոնիկ խնդիր է: Գազի ավելցուկ գոյացման ծանր հետեւանքներն այնքան տհաճ են, որ նույնիսկ կարող են ազդել կյանքի որակի վրա։
Ձեզ ենք ներկայացնում մարդու կողմից փորձարկված և ոչ պակաս գիտականորեն ապացուցված եղանակներ՝ փքվածությունը վերացնելու կամ նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք զգուշացնել՝ այս կամ այն առաջարկությանը դիմելուց առաջ միշտ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։
Այսպիսով, ինչ անել, եթե փքվածությունը ձեզ համար սովորական խնդիր է դարձել.
1. Որոշեք փքվածության պատճառը
Համաձայնեք, խնդիրը լուծելու համար նախ պետք է զբաղվել դրա պատճառներով։ Ինչու՞ է առաջանում փքվածություն: Ըստ տարածված համոզմունքի՝ դա պայմանավորված է աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակմամբ։
2. Կրճատեք մթերքները, որոնք առաջացնում են փքվածություն
Փքվածություն առաջանում է աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակման պատճառով։
Ինչպես արդեն ասացինք, մարդկանց մեծամասնությունը փքվածություն է զգում ուտելուց հետո, որն առաջացնում է ավելորդ գազի արտադրություն: Այս դեպքում չմարսված մանրաթելն ու շաքարները մտնում են հաստաղիք, որտեղ մանրէները խմորում են դրանք, ինչը հրահրում է գազերի ձևավորում:
Այս ցանկի մթերքները կարող են փքվածություն առաջացնել։ Այստեղ են՝
բանջարեղեն՝ բրոկկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ և սպիտակ կաղամբ
մրգեր՝ սալորաչիր, խնձոր, տանձ և դեղձ;
հացահատիկային ապրանքներ՝ ցորեն, վարսակ, ցորենի ծիլ և ցորենի թեփ;
լոբազգիներ՝ լոբի, ոսպ և ոլոռ;
3. Խուսափեք քաշի հանկարծակի ավելացումից
Արագ քաշի ավելացումը սերտորեն կապված է փքվածության հետ մի քանի պատճառներով: Նախ՝ որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է խանգարել աղիների աշխատանքին և հանգեցնել ավելորդ գազերի առաջացման։ Երկրորդ՝ ճարպը հրահրում է բորբոքային պրոցես, որը կարող է ազդել աղիքների զգայունության վրա։
Ավելի լավ է խուսափել քաշի կտրուկ թռիչքներից: Եթե դուք ավելորդ քաշ ունեք, ընտրեք այն նվազեցնելու ճիշտ ռազմավարությունը. կրճատեք չափաբաժինները և ավելացրեք սպորտը ձեր կյանքում:
4. Մարզե՛ք որովայնի մկանները
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ մարդկանց մոտ փքվածությունը պայմանավորված է մկանային ռեֆլեքսով։ Հիմնական բանը չմոռանալ այս մասին խորհրդակցել ոչ միայն բժշկի, այլև անձնական մարզիչի հետ, փոխանցում է Mediahub-ը։