Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնին
Թուրքական լիրայի արժեքը դոլարի նկատմամբ թարմացրել է իր պատմական նվազագույնռեկորդը և առաջին անգամ հաղթահարել է մեկ դոլարի դիմաց 27 լիրա հոգեբանական նշագիծը: Լուրը հայտնում է «ՌԱԻ նովոստի»-ն՝ հղում անելով առևտրի նոր տվյալների վրա։
12.04-ի դրությամբ դոլարը թուրքական լիրայի նկատմամբ աճել է մինչև 27,0075 լիրա մեկ դոլարի դիմաց նախորդ փակման մակարդակից՝ 26,3486-ից:
Նման դինամիկա է նկատվում Թուրքիայի Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ որոշման նախօրեին, որը պետք է հրապարակվի հինգշաբթի օրը։
Թուրքիայի Կենտրոնական բանկը հունիսին հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը, քանի դեռ գնաճի կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Հունիսի 22-ին, ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ, կարգավորիչը հիմնական տոկոսադրույքը 8,5%-ից բարձրացրեց մինչև 15%, մինչդեռ վերլուծաբաններն այն ակնկալում էին 21%: