Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ. հայտարարություն
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի նախաձեռնությամբ այսօր բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի սահմանագծին: Հայտնում են շարժման ֆեյսբուքյան էջում:
Շարժումն անթույլատարելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն:
Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ: Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ:
Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները:
Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ և իրենք պատրաստ են դիմանալ ցանկացած զրկանքի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի: