Ճապոնիան և Ֆրանսիան առաջին անգամ կործանիչ ավիացիայի զորավարժություններ կանցկացնեն
Ճապոնիան և Ֆրանսիան առաջին անգամ կանցկացնեն կործանիչ ավիացիայի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ։ Զորավարժություններին կներգրավվեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի օդաչուները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի տարածած հաղորդագրությունը։
Նշվում է, որ այս նախաձեռնությունը միտված է նպաստելու Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի մարտավարական հմտությունները, խթանել փոխըմբռնումը և է՛լ ավելի խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ հանուն «բաց և ազատ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի։
Նախատեսվում է, որ ճապոնական կողմից կմասնակցեն երեք F-15 կործանիչներ և երկու F-2 կործանիչներ, իսկ Ֆրանսիայից՝ երկու Rafale կործանիչներ։
Զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 26-29-ը։