Այսօր Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդու ծննդյան օրն է
Այսօր երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտի ծննդյան օրն է: Նա դառնում է 9 տարեկան:
Սիրուշոն ինստագրամի իր էջի «Սթորիներ» բաժնում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Շնորհավոր ծնունդդ, իմ Ռոբա»:
Սիրուշոն նաև հրապարակել է Լևոն Քոչարյանի և նրանց առաջնեկի համատեղ լուսանկարը:
Նշենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացած են 2009 թվականից: Զույգն ունի երեք երեխա՝ Ռոբերտը, Միքայելը և Զաբելը: