Հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու, չնայած ոմանց կարող է դուր չգալ․ Բաբկեն Թունյանը տեսանյութ է հրապարակել
ԱԺ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և տեսանյութ տեղադրել։
Տեսանյութում Թունյանի ելույթի շնորհիվ հայտնի դարձած Ջուլիկ տատին է․
«Սա էլ Ջուլիկ տատին։
Վերջերս ԱԺ գալիս Դեմիրճյան փողոցի վրա այս տատիկը ձայն տվեց, ասաց, որ մեր բոլոր նիստերը նայում է ու խնդրեց, որ իմ անունից պատգամավորներին փոխանցեմ՝ ամոթ է, երկիրն այս վիճակում, մենք ինչ ենք անում, ոնց ենք իրար բզկտում...
Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի նրա խոսքերը:
Այսօր ԱԺ գալիս նորից հանդիպեցինք: Տեսել էր, ու հարցնում էր՝ բան կփոխվի՞: Ասացի՝ տեսնենք:
Հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու, չնայած ոմանց կարող է դուր չգալ»։