2023-ի հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 51․7 մլն դրամի չափով տուգանք:
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ։