ՄԹ ԱԳ նախարարը, հնարավոր է, դառնա երկրի պաշտպանության պետքարտուղար․ The Times
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին, հնարավոր է, փոխարինի պաշտպանության պետքարտուղար Բեն Ուոլիսին, որը աշնանը պետք է լքի իր պաշտոնը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Times-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հրատարակությունը հաղորդել է, որ 53-ամյա Քլեվերլիի թեկնածության օգտին խոսում է ուկրաինական հակամարտությունում իր ուժեղ ներգրավվածությունը, նաև այն, որ բանակի պահեստազորային է։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղը, հնարավոր է, զբաղեցնի ներկայիս փոխնախարար Անն-Մարի Թրևելյանը։
Ուոլիսը հուլիսի 15-ին The Times կայքում հրապարակված հարցազրույցում ասել էր, որ մտադիր հեռանալ կառավարության կազմի հաջորդ վերադասավորումների ժամանակ, որը վարչապետ Ռիշի Սունակը պատրաստվում է անցկացնել սեպտեմբերին։ Նախարարը նշել էր, որ հոգնել է քաղաքականությունից ու ցանկանում է ավարտել կարիերան։