Մինչև վերջ պայքարելու ենք և փորձելու ենք հաղթանակի հասնել․ Օզբիլիս
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հուլիսի 18-ին, կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ:
Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի նախախաղային մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
«Իհարկե, բարդ հանդիպում է սպասվում։ Գիտենք, որ շատ բարդ մրցակից է մեզ բաժին հասել, բայց ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակ տոնենք այս խաղում։
Գիտենք, որ նրանք շատ լավ են խաղում ստանդարտ դիրքերում։ Մինչև վերջ պայքարելու ենք և փորձելու ենք հաղթանակի հասնել։
Շանսեր միշտ էլ կան, մինչև վերջին վայրկյանը։
Ինչպես գիտեք՝ մի քիչ ուշ եմ սկսել մրցաշրջանը, բայց ինձ լավ եմ զգում։
Մրցակիցը շատ լավ պաշտպանվում է, բայց մենք մի փոքր ավելի արագ ենք և կարծում եմ՝ այդ դեպքում կարող ենք վտանգ ստեղծել»,- ասել է Արաս Օզբիլիսը:
Աղբյուր ArmSport.am