90-ամյա տղամարդն ամուսնացել է 5-րդ կնոջ հետ
Սաուդյան Արաբիայից երկարակյաց տղամարդն ամուսնացել է իր հինգերորդ կնոջ հետ, հայտնում է News.am-ը։
«Ընտանեկան կյանքը հավատքի ակտ է և հպարտության աղբյուր` Ամենակարողի, աշխարհների Տիրոջ առաջ», - իր հինգերորդ ամուսնությունից հետո ասել է 90-ամյա Նասեր բին Դահայմա բին Վահք Ալ Մուրշիդի Ալ Օթայբին: «Այն բերում է մխիթարություն, երկրային բարգավաճում և իմ լավ առողջության գաղտնիքն է: Ես քաջալերում եմ երիտասարդներին, ովքեր վարանում են, ամուսնանալ՝ հանուն կրոնի պահպանման և լիարժեք կյանքով ապրելու»:
Տղամարդու խոսքով՝ ծերությունը չի խանգարում ամուսնությանը։ Թեեւ նա արդեն չորս երեխա ունի, սակայն նշեց, որ ցանկություն ունի ավելի շատ ունենալու։