«Հաճախ եմ տխրում». Էլեն Ասատրյանի անկեղծ խոստովանությունը (լուսանկարներ)
Դերասանուհի Էլեն Ասատրյանը Instahram-ի իր էջում կիսվել է նոր լուսանկարներով և ներկայացրել 15 փաստ իր մասին։
«1.Ես անչափ սիրում եմ իմ անունը:
2.Ցերեկը մեքենա վարելիս շա՜տ եմ նյարդայնանում:
3.Ես հաճախ եմ տխրում այն պատճառով,որ ծնողներիս միակ երեխան եմ:
4.Այն մարդիկ,ովքեր չեն սիրում շներին լավ մարդու տպավորություն չեն թողնում ինձ վրա:
5.Ես չեմ սիրում մանուշակագույնը,հատկապես ինձ վրա:
6.Ինձ համար բոլոր ժամանակների ամենահամեղ ուտելիքը կարտոֆիլն է,իր բոլոր պատրաստման եղանակներով:
7.Ինձ վանում են այն մարդիկ,ովքերանծանոթ են,բայց ինձ հետ խոսում են ԴՈՒ-ով:
8.Ես կարծում եմ,իսկ ավելի ճիշտ վստահ եմ,որ կեղծ էջերից վատ մեկնաբանություններ գրող մարդիկ չեն կարող լինել գեղեցիկ:
9.Լաց լինելու համար ինձ մեծ պատճառներ պետք չեն:
10.Դժվարանում եմ քայլել բարձրակրունկներով:
11.Աշխարհում ամենաշատը սիրում եմ տատիկիս:
12.Իմ ձեռքերը միշտ սառն են:
13.Շատ եմ հարգում աշխատասեր և ֆինանսապես անկախ կանանց:
14.Մաթեմատիկական գիտելիքներս՝ 0,իսկ եթե անկեղծ - անվերջություն:
15.Ցավադիմացկուն չեմ,չնչին ցավի նշույլ ու դեղը միանգամից իմ ձեռքում է,իսկ դեղատուփը պարտադիր պայուսակումս»,- գրել է դերասանուհին։