«Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի գլխավորությամբ։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Օքթայն ընդգծել է «Թուրքիայի լուրջ մտահոգությունը Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման կապակցությամբ»։
Ալիևը, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացմանը, նշել է, որ Էրդողանի մասնակցությունը Բաքվում ռազմաօդային ուժերի նոր կենտրոնական հրամանատարական կետի բացմանը «ռազմական ոլորտում մեր երկրների համագործակցության զարգացման ևս մեկ օրինակ է»։ Ալիեւն իր հերթին եւս մեկ անգամ հայտարարել է, թե «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է»։