ՄԱԿ-ը ՌԴ-ից նամակ է ստացել՝ Սև ծովում անվտանգության երաշխիքների հանման մասին. Reuters
ՄԱԿ-ի Ծովագնացության միջազգային կազմակերպություն-ը (ԾՄԿ) նամակ է ստացել Ռուսաստանի իշխանություններից՝ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության դադարեցումից հետո նավագնացության անվտանգության երաշխիքները հանելու մասին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստից հատվածներ։
Դրանում նշվում է, որ «ռուսական կողմից տրված նավարկության անվտանգության երաշխիքները կչեղարկվեն»։ Բացի այդ, ինչպես հայտնում է Reuters-ը, Ռուսաստանի Դաշնությունը հայտնել է, որ «կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ և պատասխան միջոցներ՝ այդ տարածքում Կիևի ռեժիմի սպառնալիքները չեզոքացնելու համար»։