Բորելն անհեթեթություն է անվանել գյուղմթերքների արտահանման սահմանափակումները վերացնելու՝ ՌԴ-ի պահանջը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն «անհեթեթություն» է անվանել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները՝ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը երկարաձգելու նպատակով, մինչդեռ այս պայմանը տվյալ նախաձեռնության անբաժանելի մասն էր։
Բրյուսելում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողները եվրոպական դիվանագիտության ղեկավարին հարցրել են, թե ինչու է Ռուսաստանը մեղադրում ԵՄ-ին իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ապահովելու համար պատժամիջոցները չհանելու մեջ։ «Սա կատարյալ անհեթեթություն է։ Դա գործարքի հետ կապ չունի, դա պարզապես արդարացում է»,- ասել է Բորելը։
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկուշաբթի հացահատիկի գործարքը վերջանում է, հենց որ դրա ռուսական մասը կատարվի, Ռուսաստանն անմիջապես կվերադառնա դրա իրականացմանը։