Ադրբեջանը ժամանակ չի կորցնում. Ադրբեջանական կայքի անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող գնաճի վերաբերյալ
Ադրբեջանական vesti.az-ը գրում է, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար ամսից մինչև նոյեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը: Համաձայն նոր տվյալների' այս ամբողջ ընթացքում' համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ ապրանքները թանկացել են 5.8 %-ով: Հատկապես թանկացել է սննդամթերքը: Նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 6 % գնաճ:
Բանջարեղենը և կարտոֆիլը նոյեմբեր ամսին համեմատած անցյալ տարվա հետ թանկացել է 7,5 տոկոսով: Զգալի կերպով թանկացումներ են նկատվում նաև ձկնեղենի շուկայում: Ռեկորդային ցուցանիշով թանակցում է գրանցվել ձվի շուկայում' 30 տոկոս: Այս ամիսների ընթացքում ստաբիլ կերպով պահպանվել է շաքարավազի գինը: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ այն էժանացել է 16,9 տոկոսով: