Կահիրեում բնակելի շենքի փլուզման հետևանքով ինը մարդ է զոհվել
Առնվազն ինը մարդ է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով, երկուշաբթի հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։
Եվս չորս մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է AP-ն, Կահիրեի իշխանությունները սկսել են հարևան շենքերից բնակիչների տարհանումը։ Փրկարարական աշխատանքների ընթացքում ոստիկանները շրջափակել են այն տարածքը, որտեղ տունը փլուզվել է։
Նշվում է, որ Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարարությունում փլատակների տակ զոհվածների ընտանիքներին խոստացել են մոտ 2000 դոլարի չափով փոխհատուցում տրամադրել։
Շենքի փլուզման պատճառները դեռևս չեն հաղորդվում։
Աղբյուրը՝ news.am