Գողություն կատարած 22-ամյա աղջիկը ձերբակալվել է
Հուլիսի 14-ին, ժամը 23.39-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ իր տնից գողացել են փող և ոսկյա զարդեր:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Վարդենիսցի 22-ամյա աղջիկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոսկեգույն շղթա և էլեկտրական կրիչ:
Նա խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացած ոսկյա խաչը տվել է մորը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա կինը ներկայացրել է ոսկյա խաչը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: