ՄԱԿ-ի գրասենյակի հայ աշխատողներ, եթե հայ եք, պետք է դիմում գրեք ու ազատվեք այդ կառույցից. Ակցիայի մասնակից
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, տեռորիզմ է, այլ կերպ կոչել չի կարելի: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհրդի անդամ, բժիշկ Արամայիս Գալումյանը:
«Դա տեռորիզմ է մի պետության կողմից, որը ոչ տեռորիստական մասնավոր խմբավորում է, ոչ ինչ-որ այլ շահեր հետախպնդող, այլ տեռորիստ պետություն իր ավագ ընկեր տեռորիստ պետությունով, իր տեռորիստ բարեկամներով, որը գործում է մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող միջազգային կազմակերպությունների ու կառույցների լուռ համաձայնությամբ: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, չտեսնված մի երեւույթ է, երբ կարելի է 120 հազար էթնիկ բնակչությանը շրջափակել, կտրել տարրական ննդի հնարավորությունի, առողջություն ստանալու հնարավորությունից: Սա ի՞նչ է, եթե ոչ տեռորիզմ:
Այստեղ պատասխանատու են բոլոր միջազգային մեծ կառույցները, որոնք կոչվում են հումանիտար, բոլոր մեծ պետությունները, որոնք աշխարհում կարգեր են հաստատում: Մենք պահանջում ենք Արցախի բնակչությանն պահովել առողջապահությամբ, սնունդով, ճանապարհով եւ ամեն ինչով, որովհետեւ խաբված է հայությունը, Արցախը ամբողջ աշխարհի կողմից»,-հայտարարեց նա:
Այնուհետեւ Արամայիս Գալումյանը դիմեց ՄԱԿ-ի հայ աշխատակիցներին. «Եթե դուք չեք անելու ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ը իրագործի այն պահանջները, ինը ներկայացրեցի, մի քանի օրվա մեջ բոլորով պետք է դիմում գրեք եւ ազատվեք աշխատանքից: Եթե կոչվում եք հայ եւ աշխատում եք մարդկության համար: Դուք կրթված մարդիկ եք, կկարողանաք այլ աշխատանքի տեղ գտնել: Սա պահանջ է: Կամ միանում եք շարժմանը, կամ մնում եք որխպես աշխատող եւ մտածեք ձեր խղճի մասին»: