Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որպեսզի ֆիլմում իր կերպարը մարմնավորի Բրեդ Փիթը
Դևիդ Բեքհեմը կարծում է, որ եթե ինքը ֆիլմ նկարահանի, ապա գլխավոր դերակատարը կլինի Բրեթ Փիթը: Այդ մասին Բեքհեմը հայտարարել է talkSPORT հեռուստահողորդման ժամանակ: Այս տարվա սկզբին դեռ Բեքհեմի կինն ասել էր, որ իր ամուսինը դառնալու է հաջորդ Ջեյմս Բոնդը:
Բեքհեմին հարց են հղել, թե ով կարող է մարմնավորել իր կերպարը, նա մի փոքր շփոթվել է ասելով. «Բրեդը. ակնհայտ ճիշտ տարբերակ է, որպեսզի նա մարմնավորի իմ կերպարը: Կամ գուցե Լեոնարդո Դի Կապրիոն: Նրանցից մեկը, սակայն Բրեդը պարզապես հիանալի կխաղա»: