Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան
Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում:
Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը:
«Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա՝ և որակապես, և ժամանակային առումով: Տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը: Հուսով եմ՝ շատ շատերս վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարամարվետ և առանձնացված գծերով երթևեկող, օնլայն վճարելու հնարավորություն տվող ավտոբուսներ»,-ասաց փոխքաղաքապետը: