Արցախի նախագահը հանդես կգա ուղերձով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին հանդես կգա ուղերձով։ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով:
Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,- գրել է Հարությունյանը: