Հայաստանի պաշտպանության նախարարը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ընդունել է Հաաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Շնորհավորել եմ տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր: Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը»: