Երևան, 21.Նոյեմբեր.2024, 00:00 |
Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի... Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակ... Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-... ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար արժե... Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան ... Օդի ջերմաստիճանը կնվազի Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազ... Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևա... «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստե... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլ... Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ ենք, բայց առաջ... Տիգրան Մինասյանը կպայքարի ոսկե մեդալի համար Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլ... Նադալի հորեղբայրը դժգոհ էմնացել թենիսիստի կար... Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հ... ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել... Արցախյան պատերազմում զոհված զինվորի շենքի նկո... Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ... Ի՞նչ հարցեր են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վիե... Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող... Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վան... Անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանա... Բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջին... Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մ... Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակում... Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբ... Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ ... Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20... Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե ... Կառավարության նիստ․ Ուղիղ Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին եւ ... Պապոյանն այցելել է «Եղվարդի նեկտար» ընկերությ... Շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հ... Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության ն... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործողում է Լոնդոն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավ... Հեծանվով աշխատանքի գնալն էլ է նորաձև. Փաշինյա... Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիս... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է ... Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վ... Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեց... ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարութ... Պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հ... Երեւանի ավագանու անդամից՝ պատգամավոր․ բնակարա... Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել... Ովքե՞ր են ելույթ ունեցել Երևանի 2806-ամյակին ... Ռեալի կանանց թիմը BMW-ի կողմից ավտոմեքենաներ ... «Տարար քո հետ ամեն ինչ»․ Ալիկ Հակոբյանի կնոջ ... Երևանում բախվել են կանչով հրդեհի վայր մեկնող ... Ժաննա Անդրեասյանը «AMAA Հայաստան»-ի ներկայացո... ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթ... Մեսսին կարող էր 13 Ոսկե գնդակ նվաճել, նա չորս... «Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ա... Հռոմում այցելել եմ մանկական հիվանդանոց. Աննա ... Չելսին Ռեալին հայտնել է իր կիսապաշտպանի արժեք... Թրամփը X-ում հետևորդների թվով առաջ է անցել Թե... ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ... Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 33 մար... Երևանում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու ... Երևանի կենտրոնում կանաչ գոտիների համար նախատե... 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ. մեր կողմից... Բնակարան, մեքենաներ, խոշոր կանխիկ, 16 մլն ավա... Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությո... Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության... Անդրանիկ Ավետիսյանը՝ ըմբշամարտի զինվորականներ... Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադ... Թրամփը ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու է ընտրել... Սյունիքի մարզպետը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատո... Պապիկյանը պարգևատրել է ըմբշամարտի զինվորականն... Բարսելոնայից պատասխանել են Հոլանդի տրանսֆերի ... Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել «օրե... Աշոտ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամար...

Մարդու իրավունքները՝ Հայաստանում․ 2023թ․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Արտահերթ զեկույցը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում» 2023թ․ առաջին կիսամյակի արտահերթ զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը շարունակվում է։ Իսկ 2023թ․ ապրիլի 23-ից Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ամբողջությամբ դադարեցնելով անգամ հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, խոչընդոտելով անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Արցախի բնակչությունը և իշխանությունները ահազանգում են ամբողջական շրջափակման շարունակման պարագայում սովի և վերահաս հումանիտար աղետի մասին։

«Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում շարունակում են չլուծված մնալ անվտանգության բազմաթիվ խնդիրները։ Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի արդյունքում զոհվեցին 15 զինծառայող, ինչն առաջացրեց հասարակության լայն շերտերի զայրույթը։ Մայիսի 26-ին ադրբեջանական զինվորականները ներխուժեցին ՀՀ տարածք և առևանգցին մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, որոնց Սումգայիթում ցուցադրական դատավարությամբ դատապարտեցին 11 տարվա և 6 ամսվա ազատազրկման»։

Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում շարունակում են աճել Հայաստանում հետպատերազմյան շրջանում տարեցտարի ուժգնացող քաղաքական հետապնդումները, իրավապահների կողմից բռնությունները, դատական իշխանության յուրացումը և մարդու իրավունքների նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքը։

Դատական համակարգ

Զեկույցում նշվում է, որ 2023 թ․ գործադիր իշխանությունը շարունակել է ոչ ցանկալի դատավորների նկատմամբ հետապնդումները և հեռացումները։ Բերվում է Զարուհի Նախշքարյանի օրինակը, որի լիազորությունները փետրվարի 27-ին ԲԴԽ-ն դադարեցրեց՝ Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա

«Միջնորդությունը կապված էր Զ․ Նախշքարյանի կողմից արված մեկնաբանություններին՝ դատավոր Աննա Փիլոսյանի դեմ իրականացված վարույթի վերաբերյալ։ Նախկին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին 2022 թ․ դեկտեմբերին՝ քաղաքացիական 4 գործերով վճռների հրապարակումը ուշացնելու համար։ Զ․ Նախշքարյանը պաշտպանել էր Ա․ Փիլոսյանին՝ նշելով, որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում։ Արդարադատության նախարարության պնդմամբ Զ․ Նախշքարյանը թույլ էր տվել դատավորի վարքագծի խախտում՝ գրառման մեջ հետևյալ միտքը ներառելով․ «Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»»։

Բերվում է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործը, որի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 3-ին։ Պատճառը ապրիլի 7-ին անցկացված դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ Դ․ Հարությունյանի հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս քննադատել էր ԲԴԽ-ին՝ կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու համար։ Դավիթ Հարությունյանը թերահավատություն էր հայտնել ԲԴԽ անաչառությանը։

Զեկույցում շեշտվում է, որ Կ․ Անդրեասյանը, մինչև ԲԴԽ կազմ և նախագահ ընտրվելը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կ․ Անդրեասյանը հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում 2021 թ․-ին՝ երբ մեկնաբանել էր իր աշխատասենյակի պատից վարչապետ Ն․ Փաշինյանի լուսանկարը փակցրած լինելը, ասելով․

«Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավարը, բոլորիս ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»։

Ոստիկանական բռնություններ և խոշտանգումներ

«2023թ․ առաջին կեսին արձանագրվել են ոստիկանության կողմից խոշտանգումների և բռնությունների բազմաթիվ դեպքեր, որոնցում նաև ներգրավված էին իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հունվարի 12-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապյանին, որին իր որդու վերաբերյալ գործով հրավիրվել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասյանի ներկայությամբ՝ վերջինիս աշխատասենյակում։

Ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրյանին, ինչն ամրագրվել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և դժգոհել էր, որ հյուրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապես»,- նշվում է զեկույցում։

Բերվում է նաև ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանի խոշտանգումը Քննչական կոմիտեում՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։

Զեկույցը հիշատակում է այլ բռնությունների մասին ևս և հավելում․ «Նկարագրված բռնությունների մասնակիցներից քննչական գործողություններ են իրականացվել միայն Արսեն Ղայթմազյանի դեմ՝ ծեծի տեսանյութի տարածումից հետո։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ «գործուն զղջալու» հիմքով։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչ օրս խոշտանգման հիմքով կայացվել է ընդամենը երկու մեղադրական դատավճիռ, սակայն դրանք չեն տարածվել ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների վրա»։

Բռնություններ փաստաբանների նկատմամբ

Համաձայն «Դիտորդի» արձանագրման, 2023 թ․ ոստիկանության բռնությունների զոհ են դարձել նաև փաստաբաններ։ «Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանյալի առերեսման ընթացքում վիճաբանություն էր սկսվել առերեսվող օպերլիազորի հետ, հնչել էին վիրավորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագյանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել էին ծեծի ենթարկել իրեն և Է․ Ավագյանին։ Միջադեպը դադարել էր քննիչների միջամտությունից հետո, որոնք գտնվում էին նույն շենքում։ Անչափահաս պաշտպանյալի խոսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին»։

Բերվում է նաև փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքը․ նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել Հունիսի 7-ին՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Ըստ Կ․ Ալավերդյանի՝ դատական նիստի ավարտից հետո փողոցում իրեն և իր պաշտպանյալին էին մոտեցել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչություններից և պարեկային ծառայությունից, հրավիրելով ոստիկանության բաժին։ Պաշտպանյալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդյանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպե թույլ չէին տվել մուտք գործել։ Երբ ի վերջո փաստաբանին հաջողվել էր բարձրանալ պաշտպանյալի մոտ, դռան ետևից լսել էր, թե ինչպես է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարվածեն։ Մտնելով աշխատասենյակ, Կ․ Ալավերդյանը տեսել էր իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնությունը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդյանին ձերբակալել էին և անազատության մեջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղյակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թեև դա ուղղակիորեն պահանջվում է օրենքով։ Ինչ վերաբերում է պաշտպանյալին՝ նրա մոտ արձանագրվել էին բազմաթիվ վնասվածքներ, վնասվել էր ականջի թմբկաթաղանթը, դեմքին առկա էին ծխախոտի այրվածքներ։

Զեկույցում հատկանշվում է այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռևս նախորդ տարի որոշել էր հեռացնել տեսախցիկները, որոնք ԵՄ ֆինանսավորմամբ տեղադրվել էին ոստիկանության բաժիններում, ներառյալ՝ հարցաքննության սենյակներում։

Քաղաքական հետապնդումներ

Այս բաժնում նշվում է, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ։

Բերվում է Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի օրինակը, որը 2023 թ․ փետրվարի 21-ին ձերբակալվեց, իսկ մայիսի 16-ին՝ կալանավորվեց։ Նշվում է, որ Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին դեռևս 2018 թ․ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Նրա հոր՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու «որոշման» վերաբերյալ աղմկահարույց հեռախոսազրույցի գաղտնալսումից պարզվել էր, որ անձամբ Ն․ Փաշինյանն է կարգադրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ կալանավորել գեներալին։ 2022 թ․ մայիսին անցկացվող ընդդիմության ցույցերի ընթացքում կալանավորվել էր Յ․ Խաչատուրովի մյուս որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրում էին ոստիկանին նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մեղադրանքը հիմնված էր նույն ոստիկանի ցուցմունքի վրա։ Մոտ մեկ տարի տևած քրեական հետապնդումից հետո Ի․ Խաչատուրովը արդարացվեց։

Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ փոխնախագահ Արմե Աշոտյանին, որը կալանավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով։ Հի՛շեցվում է, որ մեղադրանքը առաջադրվել էր 2022 թ․ նոյեմբերին՝ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Միջադեպեր պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նաև ընդգծում է մարդու իրավունքների նկատամբ արհամարական վերաբերմունքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ։

Մասնավորապես, զեկույցում բերվում է Ալեն Սիմոնյանի օրինակը, որը Կասկադ համալիրում թքել էր սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի դեմքին՝ «դավաճան» ասելու համար։

Մեկ այլ դեպքում քաղաքացի Սամվել Վարդանյանին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելով՝ նրան դավաճան ասելու համար։ Իսկ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» անվանլու համար։

Զեկույցում նշվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում Գայանե Հակոբյանի դեմ մեկ ամսից պակաս տևած քրեական վիճահարույց գործի արդյունքում Գայանե Հակոբյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի... Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակ... Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-... ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար արժե... Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան ... Օդի ջերմաստիճանը կնվազի Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազ... Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևա... «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստե... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլ... Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ ենք, բայց առաջ... Տիգրան Մինասյանը կպայքարի ոսկե մեդալի համար Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլ... Նադալի հորեղբայրը դժգոհ էմնացել թենիսիստի կար... Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հ... ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել... Արցախյան պատերազմում զոհված զինվորի շենքի նկո... Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ... Ի՞նչ հարցեր են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վիե... Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող... Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վան... Անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանա... Բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջին... Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մ... Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակում... Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբ... Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ ... Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20... Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե ... Կառավարության նիստ․ Ուղիղ Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին եւ ... Պապոյանն այցելել է «Եղվարդի նեկտար» ընկերությ... Շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հ... Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության ն... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործողում է Լոնդոն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավ... Հեծանվով աշխատանքի գնալն էլ է նորաձև. Փաշինյա... Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիս... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է ... Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վ... Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեց... ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարութ... Պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հ... Երեւանի ավագանու անդամից՝ պատգամավոր․ բնակարա... Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել... Ովքե՞ր են ելույթ ունեցել Երևանի 2806-ամյակին ... Ռեալի կանանց թիմը BMW-ի կողմից ավտոմեքենաներ ... «Տարար քո հետ ամեն ինչ»․ Ալիկ Հակոբյանի կնոջ ... Երևանում բախվել են կանչով հրդեհի վայր մեկնող ... Ժաննա Անդրեասյանը «AMAA Հայաստան»-ի ներկայացո... ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթ... Մեսսին կարող էր 13 Ոսկե գնդակ նվաճել, նա չորս... «Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ա... Հռոմում այցելել եմ մանկական հիվանդանոց. Աննա ... Չելսին Ռեալին հայտնել է իր կիսապաշտպանի արժեք... Թրամփը X-ում հետևորդների թվով առաջ է անցել Թե... ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ... Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 33 մար... Երևանում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու ... Երևանի կենտրոնում կանաչ գոտիների համար նախատե... 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ. մեր կողմից... Բնակարան, մեքենաներ, խոշոր կանխիկ, 16 մլն ավա... Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությո... Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության... Անդրանիկ Ավետիսյանը՝ ըմբշամարտի զինվորականներ... Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադ... Թրամփը ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու է ընտրել... Սյունիքի մարզպետը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատո... Պապիկյանը պարգևատրել է ըմբշամարտի զինվորականն... Բարսելոնայից պատասխանել են Հոլանդի տրանսֆերի ... Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել «օրե... Աշոտ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամար...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan