3-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից
Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։
Պարզվել է երեխայի ինքնությունը։ Նա Էջմիածին քաղաքի բնակիչ 3-ամյա Առնո Ա․-ն է, հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Կայքի տեղեկություններով՝ երեխան հյուրասենյակում գտնվող աթոռի վրա է բարձրացել, ապա՝ պատուհանից անզգուշաբար վայր ընկել։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։