Աղվան Հովսեփյանի գործը քննող Հակակոռուպցիոն Կոմիտեի քննիչն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վոլոդյա Սիմոնյանը ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով: Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ նրա ազատման մասին հաղորդել էր «Փաստինֆոն», նշելով, որ ազատման պատճառը եղել է կոնֆլիկտը։