Բրազիլիայի՝ Ուկրաինայում խաղաղության համար առաջարկած ձևաչափը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհում․ երկրի ԱԳ նախարար
Բրազիլիայի դիրքորոշումն Ուկրաինայում խաղաղության կարգավորման ուղիները քննարկելու անհրաժեշտության վերաբերյալ մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհում, մի քանի երկրներ արդեն պատրաստ են միանալ այդ ջանքերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրու Վիեյրան։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ավելի վաղ առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
«Նախագահ Լուլան իր բոլոր հրապարակային հայտարարություններում և պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ մասնավոր շփումներում պաշտպանում է խաղաղության հաստատման ուղիները քննարկելու հրատապ անհրաժեշտությունը: Եվ այս դիրքորոշումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է Վիեյրան՝ մեկնաբանելով նախագահի առաջարկը։
Բրազիլիան առաջարկը ներառում է նաև այն գաղափարը, որ դրանում լինեն հակամարտությունում չներգրավված երկրները։