Բրածոների սիրահարը Անգլիայում 450 000 տարվա մամոնտի ժանիք է գտել
Բրածոների սիրահարը 450 000 տարվա մամոնտի ժանիք է գտել տեղի քարհանքն այցելելիս։
33-ամյա Ջեյմի Ջորդանը Անգլիայի Քեմբրիջշիրի քարհանքում է եղել, երբ ուշագրավ բան է նկատել փլվածքներում, տեղեկացնում է news.am-ը։
«Մամոնտի չորսֆուտանոց ժանիքը դուրս էր ցցվել հիվանդ մատի պես»,- իր իշողություններն է պատմել նա։
Կարծում են, որ ժանիքը պատկանել է տափաստանային մամոնտի, որն ապրել է մինչև վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը։ Մամոնտների այդ առանձնահատուկ տեսակն ապրել է հոտերով։
Ըստ Ջորդանի, հազվագյուտ ժանիքի հայտնաբերումից հետո քարացուկը տեղափոխվել է Jamie's Fossils Galore հնէաբանական թանգարան՝ պահպանման և ուսումնասիրման համար։