Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը փող է կորցնում գովազդի կրճատման պատճառով
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը փող է կորցնում գովազդի կրկնակի կրճատման պատճառով։
Ի պատասխան բիզնես-խորհուրդներ առաջարկող թվիթի, միլիարդատերը գրել է Twitter-ում․ «Մենք նախկինի պես բացասական փողի հոսք ունենք գովազդից եկամուտների մոտ 50 % անկման և հարկային մեծ ծանրաբեռնվածության պատճառով։
Մենք պետք է հասնենք դրական փողի հոսքի, նախքան կկարողանանք մեզ որևէ շռայլություն թույլ տալ»։
Այն բանից հետո, երբ անցած աշնանը 44 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքի շնորհիվ նա ձեռք բերեց Twitter-ը, Մասկը փորձում էր հանգստացնել գովզդատուներին, որոնք անհանգստացած էին թոփ-մենեջերների պաշտոնազրկմամբ, աշխատողների զանգվածային հեռացումներով։
Ապրիլին Մասկը հայտարարել էր, որ հրաժարված գովազդատուների մեծ մասը վերադարձել է, և ընկերությունը կարող է դրական փողի հոսք ունենալ երկրորդ քառամսյակում։
Մայիսին նա նոր գործադիր տնօրեն ընդունեց՝ Լինդա Յակարինոյին՝ NBC Universal-ի ղեկավարին, որը լայն կապեր ունի գովազդային ինդուստրիայում։
Սակայն այդ ժամանակներից Twitter-ը հիասթափեցրեց որոշ օգտատերերի՝ նոր սահմանափակումներ մտցնելով օրվա ընթացքում նայվող թվիթերի քանակի վրա։
Մասկը պարզաբանեց, որ սահմանափակումներն անհրաժեշտ են հավանական արժեքավոր տվյալների չթույլատրված հեռացումը կանխելու համար։
Այս ամիս Twitter-ի համար նոր մրցակից է հայտնվել՝ Threads-ը, որը ստեղծվել է Facebook Meta սոցկայքի սեփականատիրոջ կողմից և մի քանի օրում տասնյակ միլիոնավոր բաժանորդ է ձեռք բերել։
Twitter-ը սպառնացել է դատական հայցով։
Աղբյուրը՝ news.am