Ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Hyundai-ին, վերջինն էլ՝ Opel-ին
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Բաբակեխյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարի թույլատրելի հատվածում կայանված Opel-ին։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Niva-ի վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։