Երևանում բախվել են Hyundai Sonata-ն, Hyundai Elantra-ն և Nissan-ը
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Աշտարակի խճուղի 1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի, 25-ամյա Փայլակ Պ.-ի վարած Hyundai Sonata մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշխեն Ս.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով 2 Hyundai-ները հայտնվել են բաժանարար գոտու կանաչ հատվածում, իսկ մեքենաներից մեկի պահեստամասը վնասել է այդ պահին նշված հատվածող ընթացքող Nissan Teana մակնիշի ավտոմեքենան: Վերջինի վարորդը ոչ մի գանգատ չունենալով՝ հեռացավ դեպքի վայրից: