Հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 55-ամյա կինը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյանի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Գայանե Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնում են ոստիկանությունից: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։