Մեքսիկայում փրկել են ութ ամիս առաջ առևանգված ամերիկուհուն
Մեքսիկայում առևանգված ամերիկուհին, որ ութ ամիս պահված է եղել առևանգողների մոտ, ազատվել է ուրբաթ երեկոյան և անվտանգության մեջ է, տեղեկացնում է NBC News-ը՝ հղում անելով ՀԴԲ-ին։
Մոնիկա Դե Լեոն Բարբեն՝ Կալիֆորնիա նահանգի Սան-Մատեո շրջանից, առևանգվել է նոյեմբերի 29-ին Մեքսիկայի Տեպատիտլան քաղաքում՝ շան հետ աշխատանքից տուն վերադառնալիս, շաբաթ տեղեկացրել է բյուրոն։
Առևանգողների մասին ոչ մի տեղեկություն չկա։
Մոնիկայի եղբայրը հայտնել է NBC Bay Area-ին, որ ՀԴԲ-ն հայտարարել է, որ առևանգման ժամանակ պահանջներ են առաջադրվել։
Ապրիլին ՀԴԲ-ն հրապարակել էր տեսադիտարկման խցիկների նկարահանած երկու տեսագրություն, որտեղ երևում է կնոջ առևանգումը մի քանի տրանսպորտային միջոց ունեցող կասկածյալների կողմից։