ԱՄՆ-ն մտահոգված է ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հնարավոր փորձարկման առիթով
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը նախկինի պես մտահոգված է, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը կիրականացնի։
«Որոշ ժամանակ ես անհանգստացած էի, որ Հյուսիսային Կորեան կիրականացնի իր յոթերորդ միջուկային փորձարկումը։ Ես անմիջական ոչ մի նշան չեմ տեսնում, որ դա տեղի կունենա, բայց անսպասելի չի լինի, եթե Հյուսիսային Կորեան ևս մեկ փորձարկում իրականացնի»,- ասել է նա։
Հունիսին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել արևելյան առափնյա հատվածում, երբ Սալիվանը Տոկիոյում հանդիպում էր իր ճապոնական և հարավկորեական գործընկերների հետ։
Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այն ժամանակ հայտարարել էր, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժությունները մեծացնում են տարածաշրջանում ռազմական լարվածությունը, և որ իր ուժերը արձագանքելու են «թշնամու կողմից ցանկացած բողոքի կամ սադրանքի»։
Բալիստիկ հրթիռներ և միջուկային զենք ստեղծելու Հյուսիսային Կորեայի ծրագրերը արգելված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերով, որոնցով երկրի նկատմամբ պատժամիջոցներ են մտցվել։