Լողանշաներն անցած 18-ամյա քաղաքացին չի կարողանում վերադառնալ ափ. օգնել են ջրափրկարարները
Հուլիսի 16-ին, ժամը 15։25-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ա․ Ի․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են ափ։