Վարդավառի կապակցությամբ լվացվել ու մաքրվել են նաև Երեւանի արձանները
Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:
Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:
Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին: