Ստեփանակերտում կազմակերպվել է Սամբոյի բաց առաջնություն
Հուլիսի 14-15-ը Ստեփանակերտի «Դինամո» մարզադահլիճում անց է կացվել Սամբոյի դեռահասների և պատանիների Արցախի բաց առաջնություն։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությունը կազմակերպվել է Արցախի Սամբոյի ֆեդերացիայի կողմից։
Մեզ հետ զրույցում միջազգային կարգի մրցավար, ԱՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանն ասել է, որ բաց առաջնությանը մասնակցել է 151 մարզիկ` 17 տարբեր քաշային կարգերում` Ստեփանակերտից և Մարտունու շրջանից։
«Մարզիկները բավականին բարձր մակարդակով են մասնակցել առաջնությանը։ Քանի որ շրջափակման պատճառով չկարողացանք մասնակցել Ասիայի գավաթի առաջնությանը, որոշեցինք այստեղ կազմակերպել։ 1997 թվականից առայսօր չի եղել, որ մեր մարզիկները չկարողանան մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին»,-նշել է Ա. Անդրյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։