Հրշեջները մարել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող պահեստում բռնկված հրդեհը
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 15-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացել, որ Գետահովիտ գյուղում այրվում է խանութ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետահովիտ գյուղի 13-րդ փողոցում գտնվող տնտեսական և մթերային ապրանքների պահեստում (մոտ 480 քմ):
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:53-ին: Պահեստի մոտ 80 քմ տարածքում այրվել են 20 անսարք սառնարան և ջերմահարվել` տանիքի փայտե կառուցատարրերը։