Պուտինը պատմել Է Ուկրաինայի ԶՈՒ կողմից կասետային զինամթերքի օգտագործմանը Ռուսաստանի պատասխանի մասին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հայելային պատասխան տալ իր դեմ կասետային զինամթերքի կիրառմանը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը զրույցից մի հատված է տեղադրել Telegram-ի իր ալիքում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Մինչև հիմա մենք դա չենք արել, չենք կիրառել, և մենք նման անհրաժեշտություն չենք ունեցել՝ չնայած որոշակի ժամանակահատվածում նաև մեզ մոտ զինամթերքի հայտնի սակավությանը, բայց մենք դա չենք արել։ Բայց, իհարկե, եթե դրանք կիրառվեն մեր դեմ, մենք մեզ վերապահում ենք հայելային գործողությունների իրավունք»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանը նման արկերի բավարար պաշար ունի։
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեл է Կիևին կասետային զինամթերք հատկացնելու որոշման մասին, իսկ մեկ շաբաթ անց Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան արդեն ստացել է դրանք, ընդ որում՝ ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլև այլ երկրներից։