Շիրակի մարզի Հայկասարի բնակիչ 11-ամյա Դավիթը օգնության կարիք ունի
Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 11–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված. երեխային թերապիաներ են անհրաժեշտ։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ երեխային նշանակել են թերապիաներ:
Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, չնայած առողջական խնդիրներին, գյուղում հովիվ է աշխատում: Երեխայի թոշակը`39000 դրամ է դարձել հունվարից նույնիսկ նրա դեղերին չի բավարարում:
«Քանի որ տանը փոքր երեխա էլ ունեմ, չեմ կարողանում Դավիթին տանել թերապիաների, երբ գումար է լինում բժշկին տուն ենք կանչում, ամեն այցը դարցել է 5000 դրամ է: Մենք գումարի խնդիր ունենք, չենք կարողանում ամեն անգամ բժշկին տուն կանչել, դա է մեր խնդիրը: Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ահագին հանգիստ է հիմա»,-ասաց Նարինեն:
Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։
ՎՏԲ բանկ AMD. 16011011793603
USD. 16011011793604
EUR. 16011011793605
RUR. 16011011793606
IDRAM -ID 289031359
ARDSHIN BANK -2470050687850000.
Telcell wallet 98303965
Easy wallet id 6215363
Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան: