Թուրք-ադրբեջանական ոհմակը ամեն օր սպառնում է 120000 հայ ոչնչացնել/վտարել, իսկ Երևանում անցնում են զանգվածային տոնական միջոցառումներ՝ «Վարդավառ»-ի շրջանակներում.Աբովյան
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«217 օր 120000 հայ մարդ գտվում է տոտալ շրջափակման մեջ։
Թուրք֊ադրբեջանական ոհմակը ամեն օր սպառնում է 120000 հայ ոչնչացնել/վտարել։
Սննդի և դեղորայքի խիստ պակասը բերել է այն վիճակի , երբ մարդիկ ուղղակի չգիտեն, կունենան արդյո՞ք վաղը մի կտոր հաց, որ տանեն իրենց երեխաներին։
Հայաստանի տարածքները օկուպացված են։Գրեթե ամեն օր գնդակոցվում են Շորժան և Երասխը, Սյունիքի և Արարատի մարզի տարածքները։
Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստանը ապամոնտաժման գործընթացը։
Հայաստանի իշխանությունը որքան ուժ ունի ձևացնում է, իբր 《բանակցում》է մարդասպանների հետ, իսկ իրականում մտահոգված է մեկ հարցով֊Ինչպե՞ս փաթեթավորել Հայաստանի և Արցախի ոչնչացնելու գործընթացը, որ 《հպարտ քաղաքացի》~ների տրամադրությունը հանկարծ չընկնի։
Երևանում անցնում են զանգվածային տոնական միջոցառումներ 《Վարդավառի》շրջանակներում։
Երկու իրականություն»,- գրում է Արման Աբովյանը։