Tesla ընկերությունն իր առաջին Cybertruck փիքափն է ստեղծել Օստինի գործարանում
Tesla ընկերությունը, երկու տարի հետաձգելուց հետո, իր առաջին Cybertruck փիքափն է ստեղծել Օստինի (Տեխաս նահանգ) էլեկտրամոբիլների գործարանում, շաբաթ Թվիթերում հայտնել է ընկերությունը, տեղեկացնում է news.am-ը։
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը փիքափի ստեղծման գաղափարը ներկայացրել էր 2019 թվականին, շնորհանդեսի ժամանակ, որտեղ ավտոմեքենայի դիզայները ջարդել էր «զրահապատ ապակուց» պատրաստված, իբր, չկոտրվող պատուհանները։
Այդ ժամանակվանից ընկերությունն անընդհատ հետաձգում էր արտադրության ժամկետները, իսկ անցյալ տարի Մասկը համալրողների պակասը համարեց Cybertruck-ը 2023-ին գործարկելու պատճառ։ Մայիսին կայացած բաժնետերերի հավաքում Մասկը հայտարարեց, որ Tesla-ն ցանկանում է տարեկան քառորդ միլիոն կիբերբեռնատար թողարկել՝ կախված պահանջարկից։
Cybertruck-ի գործարկումը հնարավորություն կտա ընկերությանը դուրս գալ ամերիկյան շուկայի ամենաշահութաբեր հատվածը և մրցակցել դեռևս սահմանափակ քանակի մոդելներ թողարկած Ford Motor (F.N) և Rivian Automotive (RIVN.O) ընկերությունների էլեկտրական փիքափերի հետ։ Անցյալ տարի Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Tesla-ն նախատեսում է 2023-ի վերջին սկսել Cybertruck-ի սերիական արտադրությունը։