Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ. Աննա Հակոբյանի լուսանկարը՝ Բրյուսելից
Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ:
Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ լուսանկար հրապարկելով Բրյուսելից: Նա Բելգիայի մայրաքաղաք էր մեկնել ամուսնու հետ․
«Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»,-գրել է Հակոբյանը։