Ժաբերն արտասվել է Ուիմբլդոնի եզրափակիչում պարտվելուց հետո
Թունիսցի թենիսիստ, աշխարհի վեցերորդ ռակետ Օնս Ժաբերը արտասվել է Ուիմբլդոն-2023-ի եզրափակիչ խաղից հետո մրցանակաբաշխության ժամանակ։
Վճռորոշ խաղում Ժաբերը 1 ժամ 22 րոպեում զիջեց Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրուսովային, ով մինչ մրցաշարը WTA-ի դասակարգման աղյուսակում ընդամենը 42-րդն էր։
Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ խաղաց «Ուիմբլդոնի» եզրափակիչում և երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ նվաճել տիտղոսը։ Հիշեցնենք, որ Օնսը քառորդ եզրափակչում հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային, որի հետ խաղում էր նախորդ մրցաշրջանի եզրափակիչում, փոխանցում է ArmSport.am-ը։