Մակրոնը և Մոդին մտադիր են ամրապնդել Ֆրանսիայի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդունելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ընդգծել Է Դելիի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու Փարիզի ծրագրերը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մակրոնի հայտարարությունը:
«Այսօր մենք պատրաստվում ենք շարունակել ամրապնդել վստահության այս պատմական հարաբերությունները մեր երկու երկրների միջև, որպեսզի դիմակայենք ինչպես միջազգային ճգնաժամերին, այնպես էլ խոշոր գլոբալ մարտահրավերներին», - ասել Է Մակրոնը Ելիսեյան պալատում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մոդին ժամանել է Հնդկաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության 25-ամյակի տոնակատարությանը և եղել է Փարիզում հուլիսի 14-ին Բաստիլի գրավման օրվա ազգային տոնի կապակցությամբ ավանդական ռազմական շքերթի պատվավոր հյուրը:
Ֆրանսիայի նախագահի խոսքով ՝ կողմերը կիսում են «միջազգային հանրության մասնատման ռիսկի ընդհանուր մտահոգությունը»:
Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև ավելի սերտ համագործակցության ցանկությունը մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել են երկու ղեկավարները: