Ռուսաստանն Ադրբեջանին խստորեն կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը
«Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար, ինչպես նաև վերականգնելու էներգամատակարարումը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ինչը մտահոգիչ է»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
«Հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Բնակչությունը սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս ունի, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել Ղարաբաղի հայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար»,-ասված է հայտարարությունում։